ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Լինենք միասին ու միակամ, գոնե հնարավորինս

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Լինենք միասին ու միակամ, գոնե հնարավորինս
22.12.2014 | 16:56

Միանգամից ասեմ` ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ ռուսաֆոբ:Ես արևմտամետ չեմ և չեմ ատում Արևմուտքը նրա համար, որ շատ տականքությունների հանդեպ ազատամիտ են և հանդուրժող: Ես չեմ ընդունում ատելությունն ու մոլագարության հասնող, ռեակցիոն անհանդուրժողականության ցանկացած դրսևորում:
Օրերս լսում եմ ռադիոկայաններից մեկի հաղորդումը Ռուսաստանի վերաբերյալ` արևմտյան երկրների պատժամիջոցների, առևտրատնտեսական հարաբերությունների, տնտեսական, սոցիալ-կենցաղային դժվարությունների, ռուբլու կուրսի գահավիժման, ուկրաինական դեպքերի մասին:
Ինձ ի՞նչը զարմացրեց և հիացրեց` հարցվող ռուսների` անխտիր բոլոր հարցվողների լավատեսությունը, դժվարություններն անպայմանորեն հաղթահարելու կամքն ու ոգին, իշխանություններին չհայհոյելը, անգամ չքննադատելը, այդ ամենի մեջ միայն ու միայն Միացյալ Նահանգներին մեղադրելու միակամությունը: Բացարձակ քննադատական խոսք` նույնիսկ մի փոքրաչափ, նուրբ դիտողություն անգամ չասվեց իշխանությունների կամ Պուտինի հասցեին առհասարակ:
Մի պահ մտովի պատկերացրեցի մեզ նույն իրավիճակում, եթե նույն հարցումը կատարվեր մեզանում` Հայաստանում: Պատկերացրեցի և սարսափով հիշեցի սոցցանցերում, ընդդիմադիր լրատվամիջոցներում, հանրահավաքներում, ցույցերում հնչող լկտի հայհոյանքները, հերյուրանքները, սպառնալիքները, նվնվոցներն ու մոլագարության հասնող դժգոհությունները:
Հարգում եմ ռուսներին այդ միասնականության, դժվարությունները հաղթահարելու միակամության, կամքի և հայրենասիրության համար: Իրենց պետության, հայրենիքի, ազգային խնդիրները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, ազգային հաղթական ոգին բարձր պահելու ունակության համար:
Մեզ շատ բան է պետք սովորել, հետևություններ անել ու լինել միասնական հատկապես վճռորոշ, լարված ու բախտորոշ իրավիճակներում:
Բոլորս լինենք` միասին ու միակամ, գոնե հնարավորինս:

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ